ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հանկարծամահ է եղել Աշոտ Տոնոյանը

Հանկարծամահ է եղել Աշոտ Տոնոյանը
23.06.2014 | 12:10

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տեղեկացրել է, որ 56 տարեկանում սրտի կաթվածից հանկարծամահ է եղել «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանը:
Աշոտ Տոնոյանը ծնվել է 1958 թ. մարտի 5-ին՝ Երևանում: 1976-1978 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1974-1976 թթ. աշխատել է ՀԽՍՀ թեթև արդյունաբերության մինիստրության հաշվիչ կենտրոնում` որպես տեխնիկ, 1978-1985 թթ.` «Ռելե» գործարանում` կարգավորող վարպետ: 1985թ. հիմնադրել է «Երամ» սննդի կոոպերատիվը: 1991-1996 թթ. աշխատել է «Տիգրիս» շինարարական կոոպերատիվում` որպես գլխավոր ինժեներ: 1996 թ. հիմնադրել է «Ռոբերտ» շինարարական ՍՊԸ-ն և զբաղեցրել տնօրենի պաշտոնը: 2002 թ. հիմնադրել է «Տոնուս» ծածկերի բարձրացման մեթոդով մասնագիտացված շինարարական ՍՊԸ-ն, որը 2006 թվականից նաև «Ռոբերտ» ՍՊԸ-ի իրավահաջորդն է: Զբաղեցնում է «Տոնուս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը:
2006 թ. մայիսի 19-ին ընտրվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի պատվավոր անդամ:
2006 թ. հայ-ուկրաինական սպորտային կապերի զարգացմանը մատուցած ծառայությունների համար ՈՒկրաինայի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է հուշամեդալով, իսկ Հայաստանում օլիմպիական շարժման զարգացմանը մատուցած ծառայությունների համար` ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանով: 2007 թ. Վանաձորի «Սանահին» կառավարման ինստիտուտի ատեստացիոն հանձնաժողովի որոշմամբ նրան շնորհվել է «Սանահին» կառավարման ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչում, Ասպետների միջազգային միության կողմից` ասպետի կոչում: Շնորհվել է նաև Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում: Եղել է
ՀՀ քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի և «Զեյթուն» մարզական ակումբի պատվավոր նախագահ, «WPKA» քիքբոքսինգի աշխարհի ֆեդերացիայի կազմխորհրդի և «Inernational Police-Motor Corporations» միջազգային կազմակերպության անդամ, «Սոզվեզդիա» միջազգային գիտական, մշակութային, սպորտային կազմակերպության խորհրդի անդամ:
2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 3 ընտրատարածքից:

Դիտվել է՝ 1628

Մեկնաբանություններ